Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բորբոսով պանրի օգուտը. ankakh.com

Բորբոսով պանրի օգուտը. ankakh.com

Գիտնականները պարզել են, որ բորբոսով պանիրը մի շարք օգտակար հատկություններ ունի: Unrealis.ru-ն  տեղեկացնում է, որ Եվրոպայում ամենաերկարակյացը համարվող ֆրանսիացիները հազվադեպ են սննդակարգերի հետևում ու սիրում են  յուղոտ սնունդ:

 

Դա ֆրանսիական պարադոքս է, որն ինչ որ կերպ կապված է նաև «ազգային» մթերքի` բորբոսով պանրի (ինչպիսին ռոքֆորն է) հետ:

 

Գիտնականները նշում են, որ հնարավոր է, որ բորբոսով պանրի նկատմամբ սիրով է պայմանավորված այն փաստը, որ 2009-2012-ին երկիրը սրտի ու կաթվածի հետևանքով մահացության ամենացածր  տոկոսը գրանցած երկրների ցուցակում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել:

 

Սիրտ-անոթային համակարգի վրա բորբոսով պանրի օգտակարությունն ուսումնասիրել  ու համոզվել են Քեմբրիջի համալսարանի գիտնականներն ու սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարող Եվրոպական խումբը:

 

Փորձագետների խոսքով, երկնագույն ու կապույտ բորբոսով պանիրներն ուժեղ հակաբորբոքային հատկությամբ են օժտված.դրանցում պարունակվում է մի նյութ, որը վերացնում է  անոթների պատերի այտուցը: Հատկապես այդ նյութը բարերար ազդեցություն է ունենում արյունատար անոթների ներքին թաղանթի վրա: Բացի այդ, բորբոսով պանիրները բարերար են ազդեցություն են ունենում ստամոքսի բորբոքային պրոցեսների դեպքում:

 

Սննդաբանները հիշեցնում են, որ պանրի օրական նորմը կազմում է 30-50 գ: Իսկ այն մարդիկ, ովքեր այդ բորբոսատեսակից ալերգիա ունեն, ապա պետք է զգուշությամբ օգտագործեն տվյալ մթերքը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. hasarakutyun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ